ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մրցանակը եռագույն ձուկն է, որ պատրաստելու են մանկատան երեխաները

Մրցանակը եռագույն ձուկն է, որ պատրաստելու են մանկատան երեխաները
22.06.2015 | 14:51

Հունիսի 27-ից հուլիսի 5-ին Երևանում և մարզերում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային երկրորդ փառատոնը: Կարապի լճի տարածքում տասն օր շարունակ երևանցիներն ու քաղաքի հյուրերը կվայելեն անվճար, բացօթյա ցուցադրություններ: Նախատեսվում են նա լուսանկարների ցուցահանդես, ավազանկարչական շոու: Այս մասին «Իրատեսի» հետ զրույցում ասաց փառատոնի կազմակերպիչ Աննա Կարապետյանը: Փառատոնը կազմված է մրցութային և ոչ մրցութային ծրագրերից: Մասնակցել կարող են խաղարկային, վավերագրական, լիամետրաժ ու կարճամետրաժ տարբեր ձևաչափերի ֆիլմեր, տեսանյութեր, որոնցում դատապարտվում են պատերազմը, բռնությունը, ազգային, մարդկային գործոնի հետևանքով առաջացած էկոլոգիական աղետները և այլն: Ներկայացվել են 600 ֆիլմ 20 երկրից: Մրցութային փուլ է անցել 53 ֆիլմ 18 երկրից:

«Մեր հայրենակիցների մասնակցությունը դարձյալ պասիվ էր, ներկայացված 8 ֆիլմից մրցութային փուլ են անցել 2-ը (Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա», Վաղինակ Բալայանի (Հայաստան, Ռուսաստան) «Արջի լեռը»)»,- ասաց Աննա Կարապետյանը, նշելով նաև, որ անցյալ տարի հիմնականում փառատոնում ընդգրկված էին ֆիլմեր ցեղասպանության մասին, այս տարի խրախուսվում են այն ֆիլմերը, որոնց ուղերձը խաղաղությունն է:
«Ֆրեսկոյի» կազմակերպիչները կինոդիտումներ են կազմակերպելու կույրերի համար, վետերանների: Վերջիններիս նվիրված ծրագրի շրջանակում փառատոնը հյուրեր է ունենալու Բելառուսից: Նրանք շրջում են աշխարհով մեկ ու ֆիլմ են նկարահանում վետերանների մասին: Ինչպես փառատոնի ուղերձն է` հույս, հավատ, սեր և խաղաղություն, ըստ այդմ լինելու են մրցանակային տեղերը: Մրցանակը եռագույն ձուկն է, որ պատրաստելու են մանկատան երեխաները: Մասնագիտական հանձնախումբ չի լինելու: Ֆիլմերը գնահատելու է հանդիսատեսը: Աննա Կարապետյանի փոխանցմամբ` փառատոնի պատվավոր հյուրերից է իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը, ով իր աշխատանքներով հույս, հավատ ու սեր է քարոզում, նկարում է աշխարհի եկեղեցիները, հատուկ լուսանկարչական շարքեր ունի աստվածաշնչյան «Ժողովող» գրքի հիման վրա: Լուսանկարիչը իր աշխատանքներում ներկայացրել է նաև հայկական եկեղեցիներն ու մշակույթը: Փառատոնի նախագահն է Շահեն Նազարենկոն, հոգևոր պատասխանատուն` Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային երկրորդ փառատոնը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ